Վրաստանն ու Թուրքիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների պատվիրակությունը, որի կազմում են նախարար Ռևազ Սոխաձեն և փոխնախարար Գիորգի Կոբերիձեն, պաշտոնական այցով գտնվում է Անկարայում. հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ այցի շրջանակներում Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարար Գիորգի Կոբերիձեն հանդիպել է Թուրքիայի ջրային ռեսուրսների պետական վարչության տնօրեն Մեհմեթ Ակիֆ Բալթայի հետ։
Կոբերիձեն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր է օգտագործել Թուրքիայի փորձը՝ որպես ենթակառուցվածքների զարգացման առաջատար երկիր։

