«2 միլիոն չէ, 10 միլիոն դրամ եք ծախսել. հրապարակեք ամբողջ ծախսերը, ա՛յ թալանչիներ». Մեսրոպ Մանուկյանը՝ քաղաքային իշխանություններին
«Ես կասկածներ ունեմ, որ Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում Երևան քաղաքի բյուջեից ծախսվել է ոչ թե 2 միլիոն ԱՄՆ դոլար, այլ մի քանի ագամ ավելի: Որովհետև արդեն 2 ամսից ավելի է՝ պահանջում եմ ամբողջական ծախսերը ներկայացնել, չեն ներկայացնում»,- Aysor.am-ին ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Հաշվի առնելով, որ «Էրեբունի-Երևանի» միջոցառումը կազմակերպել է «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը կապվում է Տիգրան Ավինյանի կնոջ հետ, Մանուկյանի մոտ կասկածներ են առաջացել, որ գումարներ են մսխվել. «Անթույլատրելի է , որ Երևան քաղաքում, որը 600-ից ավելի կանգառ չունի և մի շարք այլ խնդիրներ ունի, նմանատիպ մսխումներ իրականացնեն »:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն միջոցառումները կազմակերպելու մենաշնորհ ունի. քաղաքապետարանի հետ կոնկրետ միջոցառում կազմակերպելու համար կնքել է 332 միլիոն 934 հազար 895 դրամի կամ 865 հազար դոլարի պայմանագիր:
«Տոնակատարության շրջանակում Թաթա Սիմոնյանին տվել էին աստղաբաշխական թվեր: Ինձ հետաքրքիր է՝ ակտիվ հեղափոխական Թաթա Սիմոնյանը սեր չունե՞ր Երևանի հանդեպ, որ այդ երեք երգը նվիրեր Երևանին: Ինձ հետարքրում են համագործակցությունները: Եթե ամբողջական ծախսերը ներկայացնեն, շատ հետաքրքիր կլինի. բեմ հավաքողին երևի միլիոնավոր դրամներ են տվել, բեմ քանդողին՝ առանձին, ու այդպես շարունակ:
Եթե գաղտնի են պահում, ես ասում եմ՝ 2 միլիոն չէ, 10 միլիոն դրամ եք ծախսել: Եթե չեք ծախսել, հրապարակեք ամբողջ ծախսերը, ա՛յ թալանչիներ, ինչի՞ց եք վախենում»:

