Սաակաշվիլիին ԲԿ-ից բանտ են տեղափոխել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտ են տեղափոխել «Վիվամեդ» կլինիկայից. փոխանցում է Sputnik Վրաստանը:
«Քանի որ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը բավարար է, և նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, նա դուրս է գրվել կլինիկայից և վերադարձվել թիվ 12 ուղղիչ հիմնարկ», – ասվում է Հատուկ ուղղիչ ծառայության հայտարարության մեջ։
2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց ի վեր նախկին նախագահը բանտում անցկացրել է վեց ամսից պակաս՝ մնացած ժամանակն անցկացնելով ԲԿ-ներում:

