Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 5-11-ը: Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը, Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին և Շենգավիթում՝ նոյեմբերի 13-ին։
«Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

