Ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե. Արա Զոհրաբյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի են ՀՀ քննչական կոմիտե կանչել, @ArmeniaSputnik–ին հայտնեց Արա Զոհրաբյանը

Փաստաբանը նշեց, որ հոգևորականները վկայի կարգավիճակով հարցաքննության են կանչվել Նաթան սրբազանի ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։

Կանչվածների թվում ոչ միայն քահանաներ են, այլև բարձրաստիճան հոգևորականներ։

Նրանք ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։

Տեսանյութեր

Լրահոս