Բաժիններ՝

«Կյանքի խոսքի» հավաքատեղիում դանակահարություն կատարածը թմրամիջոցի ազդեցության տա՞կ է եղել

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության՝ Թբիլիսյան խճուղում գտնվող հավաքատեղիում տեղի ունեցած դանակահարությունից տուժածը «Կյանքի խոսքի» հետևորդներից է եղել, իսկ նրան դանակահարած ազգականը՝ ոչ, Aysor.am-ին վստահեցրել է այդ կազմակերպության հովիվ Արմեն Լուսյանը։

Նա նշել է նաև, թե կան տեղեկություններ, որ դանակահարողը ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել.

«Չգիտենք՝ թմրադեղերի՞ ազդեցության տակ է եղել, թե՞ այլ բանի: Ինքը մեր եկեղեցու հաճախող չի, հետևորդ չի: Իսկ տուժած անձը նրա մորաքույրն է, այդտեղ են հանդիպել»:

Լուսյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել «պաշտամունքի ժամին».

«Ականատեսները պատմել են, որ դանակահարել է ու արագ փախել: Տեղում ներկա բժիշկը առաջին օգնություն է ցույց տվել, հետո դանակահարված կինը տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

Լուսյանի խսքով՝ իրենց էլ հայտնի չէ՝ ինչու է դանակահարողը ընտրել իրենց «Կյանքի խոսքի» տարածքը.

«Մենք դատապարտում ենք նման քայլը, մարդիկ ինչքա՜ն պետք է անցած լինեն կարմիր գծերը, որ հանցագործություն կատարելու համար ընտրեն եկեղեցական վայրերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930