Բաժիններ՝

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին

Իսրայելի պաշտպանության ուժերը նոր հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Լիբանանում՝ Բեկաա շրջանում, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտին։ Բեկաա շրջանում թիրախավորվել են ռազմավարական զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտները։

«Հեզբոլլահ»-ը շարունակում է փորձել վերականգնել իր ահաբեկչական ակտիվները Լիբանանի ողջ տարածքում։ «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքների առկայությունը և նրա գործունեությունն այս տարածքներում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս