Նախկին նախագահներով առաջարկել ենք ամեն մեկս մի ուղղություն վերցնել եւ փորձել օգտակար լինել. Ռոբերտ Քոչարյան
Նահանջող բանակի հրամանատարները ստանում էին հերոսի կոչումներ. Դուք մտածում եք, որ դրանով խրախուսում եք մարտունակությո՞ւնը. Իրականում խրախուսում եք պարտությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին TV5–ին գտված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, «հաղթելու ենք» կարգախոսով տարածվող սուտը քաայքայում էր բանակը. «Դա ամենամեծ պատճառն էր շատ մեծ թվով դասալիքներ ունենալու։ Մարդիկ առաջնագծում տեսնում էին՝ ինչ է կատարվում, զանգում էին հարազատներին, իսկ հարազատներն ուրախ էին, որ մենք հաղթում ենք։ Երևանում այդպես էլ այդ տագնապի զգացողությունը չունեցան, նույնիսկ դիակներն էին ուշ բերում, որ այստեղ սուտը չբացահայտվի։ Առաջին ղարաբաղյան պատերազմում երբեք սուտ ինֆորմացիա չի եղել։ Եթե կորցրել ենք մի գյուղ, հայտարարել ենք, բոլորն իմացել են»,–ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմ սկսելուց հետո երկու շաբաթ եղել է Արցախում և վերադարձել է, քանի որ տեսել է, որ այնտեղ ոչ մեկն իր կարիքը չունի. «Մեր առաջարկը եղել է այն, որ ամեն մեկը մի ուղղություն վերցնի և փորձի օգտակար լինել։ Երկու շաբաթ փորձում էինա դա անել։ Այնտեղ էր նաև Երրորդ նախագահը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։ Անճարության մի զգացում էր, որ տեսնում ես, որ հայրենիքդ կորցնում ես, չի արվում գրեթե ոչինչ և չես կարողանում որեւէ կերպ ազդեց պրոցեսի վրա։ Դրա համար թողել, եկել եմ։ Անիմաստ էնտեղ նստած էինք»,–ասաց նա։
Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի 2-րդ, 3–րդ օրը տեղահանեցին ամբողջ բնակչությունը. «Նույնիսկ խորքի գյուղերից, որտեղ դրա կարիքը չկար։ Դա խուճապի և Ղարաբաղը հանձնելու տրամադրություն էր ձեւավորում։ Դա անիմաստ էր։ Սա ևս պրոբլեմ էր։ Գրեթե ոչինչ ճիշտ չեն արել»։

