Գերմանիան մտադիր է ավելի քան 3 մլրդ եվրոյի ռազմական տեխնիկա գնել․ Bloomberg
Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է հաստատել ավելի քան 3 միլիարդ եվրո (3.47 միլիարդ դոլար) արժողությամբ ռազմական տեխնիկայի գնումները զանգվածային ռազմական շինարարության շրջանակում, այդ թվում՝ 20 Airbus SE թեթեւ հարձակողական ուղղաթիռների գնումը, նշվել է կառավարական փաստաթղթում, որը հայտնվել է Bloomberg գործակալության տրամադրության տակ։
Փաստաթղթի համաձայն՝ պաշտպանական պայմանագրերի ցանկը, որոնք օրենսդիրները պետք է հաստատեն չորեքշաբթի փակ նիստում, ներառում է նաեւ Hensoldt AG եւ Theon International ընկերությունների արտադրած 100 հազար գիշերային տեսողության սարքեր՝ մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագրով։
Բացի այդ, պաշտպանության նախարարությունը ձգտում է ստանալ Diehl-ի արտադրության լրացուցիչ IRIS-T SLM կառավարվող զենիթային հրթիռներ գնելու հավանությունը՝ 1.2 միլիարդ եվրո արժողությամբ։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի իշխող կոալիցիան ձեռնարկել է Գերմանիայի զինված ուժերի զանգվածային արդիականացման ջանքեր՝ ծախսելով հարյուր միլիարդավոր եվրոներ պաշտպանունակությունը բարելավելու համար։ Airbus-ի պայմանագրի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ եվրո։
Հոկտեմբերին խորհրդարանի ստորին պալատը կամ Բունդեսթագը հաստատել է 18 պաշտպանական գործարք՝ ավելի քան 14 միլիարդ եվրո արժողությամբ, մինչեւ այս տարվա վերջը նախատեսվում է համաձայնեցել տասնյակ այլ խոշոր գնումներ։

