Դիցմայրիում մնացել է մի քանի ընտանիք` ադրբեջանական ուղիղ դիտարկման տակ. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է տեղադրել Սյունիքի մարզի Կապան համայնք իր այցից՝ կից գրառմամբ.
«Դիցմայրիում՝ ադրբեջանական ուղիղ դիտարկման տակ, մնացել է ընդամենը մի քանի ընտանիք, որոնք պահում են կյանքի ու հայրենիքի շունչը գյուղում. մենք պարտավոր ենք անգամ ամենահեռավոր գյուղերում անել անհրաժեշտը, որ գյուղի լույսը չմարի, մարդիկ իրենց անտեսված չզգան»։


