Ամբողջ սրտով շնորհավորում եմ իմ եղբորը՝ Իլհամ Ալիևին. Էրդողան
«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի «հայրենական պատերազմը» փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում և Եվրոպայում։ Նա Լեռնային Ղարաբաղի «ազատագրումը» անվանել է թյուրքական աշխարհի հպարտության աղբյուր։
«Այսօր մենք միասին նշում ենք 30-ամյա օկուպացիային վերջ դրած հուշարձանային հաղթանակի հինգերորդ տարեդարձը։ Շնորհավորում եմ Ադրբեջանի զինված ուժերին։ Ամբողջ սրտով շնորհավորում եմ իմ եղբորը՝ Իլհամ Ալիևին՝ այս մեծ հաղթանակի ճարտարապետին և առաջնորդին, և մաղթում եմ նրան շարունակական հաջողություններ»»։

