Մահացել է հայազգի ԱՄՆ բարձրաստիճան նախկին պաշտոնյա Փոլ Իգնեշիուսը
Վաշինգտոնում 104 տարեկանում մահացել է հայազգի ԱՄՆ պետական գործիչ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին քարտուղար և Վիետնամի պատերազմի տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Փոլ Ռոբերտ Իգնեշիուսը (Պողոս Իգնատոսյան)։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Իգնեշիուսը ԱՄՆ պատմության մեջ հանդիսանում է ամենաբարձր ռազմական և պետական պաշտոններ զբաղեցրած հայազգի գործիչներից մեկը։ 1967-1969 թթ. նա ղեկավարել է ԱՄՆ ռազմածովային ուժերը՝ նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմում, մինչ այդ զբաղեցրել է պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնը՝ վերահսկելով Վիետնամի պատերազմին ուղղված մատակարարումները։
1960-ականների վերջին Իգնեշիուսը կարճ, բայց բարդ շրջան է անցել որպես The Washington Post-ի նախագահ՝ Պենտագոնի փաստաթղթերի (Pentagon Papers) աղմկահարույց գործի ընթացքում։
Փոլ Իգնեշիուսը ծնվել է 1920 թ. նոյեմբերի 11-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում։ Նրա երկարամյա ծառայությունը ամերիկյան պետական համակարգում բարձր է գնահատվել, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և կարևորագույն կործանիչներից մեկը՝ USS Paul Ignatius (DDG-117)-ը, կրում է նրա անունը։

