Բաժիններ՝

Մելանյա Թրամփը ստացել է Fox News-ի «Տարվա հայրենասեր» մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, արժանացել է Fox News-ի «Տարվա հայրենասեր» մրցանակին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սպիտակ տունը նշել է, նախագահի կինը պարգևը ստացել է ԱՄՆ-ի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ ակտիվ մասնակցության համար՝ երկրորդ ժամկետով Սպիտակ տուն վերադառնալուց հետո: Մելանյա Թրամփի ջանքերի շնորհիվ դաշնային բյուջեից 25 մլն դոլար է հատկացվել խնամատար ընտանիքներում մեծացած երիտասարդների բնակարանային ապահովման համար: Նա նաև նպաստել է «կեղծ լուրերի հրապարակումն արգելող օրենքի ընդունմանը և արհեստական բանականության զարգացման նախագծերի ստեղծմանը։

ԱՄՆ առաջին տիկնոջ արտաքին քաղաքական նախաձեռնությունների շարքում հեռուստաալիքը հատուկ ուշադրություն է դարձրել նրա օգնությանը ուկրաինացի և ռուս երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս