Բալթիկ ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի հակասուզանավային մարտական վարժանքները
ՆԱՏՕ-ի հակասուզանավային պատերազմի վարժանքները, որոնք գլխավորում է Շվեդիայի ռազմածովային ուժերը, մեկնարկել են Բալթիկ ծովում և կշարունակվեն մինչև նոյեմբերի 14-ը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Մերլին» անվամբ զորավարժությունները տեղի կունենան Շվեդիայի ափին և նրա տարածքային ջրերում։ Ինչպես նախկինում հայտնել էին Շվեդիայի զինված ուժերը, Շվեդիան վարժանքներն անցկացնում է հակասուզանավային պատերազմի իր փորձը ՆԱՏՕ-ի հետ կիսելու համար։

