3 ժամվա ընթացքում հարցազրույցը միայն X-ի հարթակում դիտել է 930 000 մարդ. Նարեկ Կարապետյան

Ընդամենը 3 ժամվա ընթացքում Tucker Carlson-ի հետ հարցազրույցը միայն X (Twitter) հարթակում դիտել է արդեն 930.000 մարդ. Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և մանրամասնում.

«Սա մեծ քայլ է Հայոց Ցեղասպանության մասին աշխարհին պատմելու համար։
Ինձ նաև հարցնում են, թե ինչու եմ նշում, որ մեր երկիրը ժողովրդավար է՝ չէ՞ որ այսքան ապօրինություններ են կատարվում մեզ հետ։

Մեր ընտանիքի համար կարևոր էր, որ Հայաստանի և հայերի վարկանիշը բարձրանա այս հարցազրույցի արդյունքում, որպես սկզբմունքային ազգ, իսկ այս բոլոր անարդարությունները չվերագրվեն մեր երկրին, այլ ցույց տանք որպես բացառություն, որը շուտով կուղղվի, երբ ճիշտ մարդիկ երկիրը առաջնորդեն»:

Տեսանյութեր

Լրահոս