Բայրամովն ասել է՝ Լավրովը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ ինչ առաջարկ է արել
«Այդ ժամանակվանից անցել է ավելի քան հինգ տարի։ Հնարավոր է՝ ժամանակն է որոշ կետեր պարզաբանել»․ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը iTV-ով ցուցադրված «Շփման գիծ» վավերագրական ֆիլմում՝ պատմելով այն առաջարկի մասին, որն արել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ:
«Նրա առաջարկած փաստաթուղթը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 00:00-ից։ Շփման գծի արևելյան հատվածում առաջարկվում էր տեղակայել ռուս խաղաղապահներ և Ադրբեջանի ԶՈւ, իսկ շփման գծի արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և Հայաստանի ԶՈւ», – նշել է Բայրամովը։

