Երեք հայ գրոսմայստեր դուրս եկան ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են.
«Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Գաբրիելը արագ շախմատի թայ-բրեյքում 3:1 հաշվով առավելության հասավ Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի նկատմամբ:
Շանթ Սարգսյանը նույնպես դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Շանթը արագ շախմատի թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի նկատմամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Հովհաննիսյանընույնպես դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Ռոբերտը արագ շախմատի թայ-բրեյքում 2:0 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի նկատմամբ»:

