Էրդողանը կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան. Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Էրդողանը Բաքվում կմասնակցի նոյեմբերի 8-ին կայանալիք, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա շքերթին»։

Նշենք, որ թուրքական աղբյուրները Էրդողանի այցի վերաբերյալ դեռևս հայտարարություն չեն տարածել։

Ըստ ադրբեջանական աղբյուրների` Էրդողանն այցի ընթացքում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ։

Բացի Էրդողանից Բաքու է հրավիրվել նաև Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆը։

Տեսանյութեր

Լրահոս