Բաժիններ՝

ԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNN

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ այս պահին չեն ծրագրում հարվածել Վենեսուելային և դրա համար իրավական հիմք չունեն։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր տեղեկատվությունն այն մասին, որ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի վրա հարձակման տարբերակները։

Miami Herald-ը և The Wall Street Journal-ը հրապարակել էին հաղորդագրություններ այն մասին, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է հարձակումներ Վենեսուելայում գտնվող ռազմական օբյեկտների վրա, ինչի մասին վկայում է տարածաշրջանում B-1B ռմբակոծիչների տեղակայումը վերջին օրերին։

Անդրադառնալով այդ տեղեկատվությանը՝ Թրամփը շեշտել է. «Ոչ, դա ճիշտ չէ»։

Նախագահը կրկնել է նույն պատասխանը, երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նա թույլատրել է որևէ ռազմական գործողություն Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ։

ԱՄՆ-ն պնդում է, որ իր առաքելության նպատակն է խափանել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և Մադուրոյի ռեժիմի հետ կապված հանցավոր ցանցերը, սակայն հերքում է ներխուժման կամ անխուսափելի հարձակման որևէ պլան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս