Թուրքիայի MİT-ի ղեկավարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի բանակցային խմբի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը «Գազայի հրադադարի համաձայնագրի» շրջանակներում հրադադար հաստատելու ու այդ գործընթացին հետևելու համար շնորհակալություն է հայտնել Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջնորդության և երաշխավորության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հրադադարի գործընթացը և առկա խնդիրների հաղթահարման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը։ Խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև հրադադարի պլանի հաջորդ փուլերի իրականացման ուղիների վերաբերյալ։

Բացի այդ, քնարկվել են նաև Գազային տրամադրվող հումանիտար օգնության վերաբերյալ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930