Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Հովհաննավանքում իր հավաքագրած մարդիկ ագրեսիվ են եղել

Հովհաննավանքում «պատարագի» ժամանակ քաղաքացուն ուժով դուրս են բերել նրա անվտանգությունն ապահովելու համար։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետո ճեպազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցին։

Ինչպես հայտնել ենք, կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ քահանա) կողմից Հովհաննավանքում մատուցվող «պատարագի» ժամանակ մի քաղաքացի ներս էր մտել ու բղավել․

«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։

Դրանից անմիջապես հետո  Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը փակել էր քաղաքացու բերանն ու հանել նրան եկեղեցուց։

«Պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել, նրանք ասել են, որ նման որոշում է կայացվել, այդ թվում՝ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով, որովհետև նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել»,- ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս