«Եթե հաղորդագրությունն իրականությանը համապատասխանում է, ես շատ մտահոգված եմ Հայաստանի պաշտպանական ուժերի համար». Ռուզաննա Մալխասյան

Հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ, «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյան գրում է. «Մինչ իշխանությունը փորձում է մոլորեցնել ժողովրդին՝ էմոցիոնալ ֆոն ստեղծելով՝ մեկ ցորեն ներմուծելով Ադրբեջանի միջոցով, մեկ Հայ-Առաքելական եկեղեցու վրա հարձակվելով, աշխարհում տեղի են ունենում շատ ավելի կարևոր գործարքներ, որտեղ Հայաստանի ներկայիս իշխանությունները կրկին անգամ իրենց ԱՊԻԿԱՐՈՒԹՅՈՒՆՆ են ի ցույց դնում։

ՄԵՋԲԵՐՈՒՄ – միջազգային մամուլում շրջանառվում է հետևյալ հայտարարությունը

Հայաստանը պատրաստվում է գնել Հնդկաստանում արտադրված 8-12 SU-30MKI ինքնաթիռ, որոնք, ինչպես ասում են, օգտագործվում են Պակիստանում արտադրված և Ադրբեջանի կողմից գնված 40 JF-17 ինքնաթիռներին հակազդելու համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե հաղորդագրությունն իրականությանը համապատասխանում է, ես շատ մտահոգված եմ Հայաստանի պաշտպանական ուժերի համար։ Քանի որ Հնդկաստանում արտադրվող զենքի և սարքավորումների հետ կապված կան տարբեր խնդիրներ։

JF-17 Thunder-ը համատեղ մշակվել է Չինաստանի և Պակիստանի կողմից և թույլատրվել է հավաքվել Պակիստանում։ Բոլոր հիմնական բաղադրիչները Չինաստանից են։ Բացի այդ, Հնդկաստանի և Պակիստանի միջև օդային պատերազմը ապացուցել է, որ Չինաստանի կործանիչ ինքնաթիռների համակարգը գերազանցում է Հնդկաստանի կործանիչ ինքնաթիռներին (միջազգայնորեն ճանաչված է, որ Պակիստանը օգտագործել է J10CE-ն առնվազն վեց հնդկական կործանիչ ինքնաթիռ խոցելու համար)։ Հնդկաստանը չի խոցել որևէ պակիստանյան ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ 3 ֆրանսիական Rafale, 1 SU-30MK1, 1 MiG 29 և 1 անօդաչու թռչող սարք։

Ես մտահոգված եմ, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները լուրջ անվստահություն կառաջացնեն Չինաստանի կառավարության մոտ, ինչը, իր հերթին, կազդի համագործակցության ապագա նախագծերի վրա։

Հ.Գ. Տեսնես այս անգամ ո՞ւմ են դատելու ու մեղավոր կարգեն, իրենց անգրագետ ձեռքբերումների համար…»:

Տեսանյութեր

Լրահոս