Կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին
84-տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին:
Չեյնին ԱՄՆ 46-րդ փոխնախագահն է, որը 2001-ից 2009 թվականներին երկու ժամկետով փոխնախագահ է եղել Ջորջ Բուշ կրտսերի օրոք, տասնամյակներ շարունակ համարվել է Վաշինգտոնի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։

