Բաժիններ՝

Էմիլի Բլանթը պատմել է Սթիվեն Սփիլբերգի նոր ֆիլմի մասին

Բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանթը խոստովանել է, որ Սթիվեն Սփիլբերգի առաջիկա նախագծում իր դերը «հիասքանչ» է լինելու։ Այս մասին հաղորդում է Variety-ն:

Աղբյուրը պարզել է, որ ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Քեփը կերպարը գրել է հատուկ դերասանուհու համար։

Բլանթը խոստովանել է, որ վաղուց հանդիսանում է Սփիլբերգի աշխատանքի մեծ երկրպագուն։ Նա մեծացել է ռեժիսորի «Շինդլերի ցուցակը», «Ծնոտները» և «Ինդիանա Ջոնսը» պաշտամունքային ֆիլմերի ազդեցության տակ:

Սփիլբերգի նոր ֆիլմի մանրամասները դեռևս անհայտ են։ Ակնկալվում է, որ այն կլինի գիտաֆանտաստիկ ֆիլմ՝ ՉԹՕ-ների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս