Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI) հայտնել է, որ Ադրբեջանի վերաբերյալ իր 2023 թվականի զեկույցում իշխանություններին տրված հիմնական հանձնարարականն էր Մարդու իավունքների պաշտպանի լիազորությունները, անկախությունը և արդյունավետությունը ECRI չափանիշներին լիովին համապատասխանեցնելը։
Թեև Օմբուդսմենին այժմ ընտրում է խորհրդարանը, ECRI-ն կարծում է, որ օրենքով ամրագրված գործող ընթացակարգը թափանցիկ չէ, և գործադիր իշխանությունը դեռևս կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ ընտրության գործընթացի վրա, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի կողմից թեկնածուների առաջադրման կամ նախնական ընտրության ժամանակ։
ECRI-ն ընդունում է, որ որոշ միջոցներ են ձեռնարկվել Օմբուդսմենի ինստիտուտն ամրապնդելու համար, սակայն եզրակացնում է, որ իր հանձնարարականը մասամբ է իրականացվել։
Երկրորդ առաջնահերթ հանձնարարականն էր ռասիստական և ԼԳԲՏ-ատյաց ատելության խոսքի և ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ համապարփակ տվյալների հավաքագրման համակարգ ստեղծելը և այդ տվյալները հանրությանը հասանելի դարձնելը։
ECRI-ն ցավով նշում է, որ որևէ քայլ չի ձեռնարկվել ատելության խոսքի և ատելությանությունից դրդված հանցագործությունների վերաբերյալ լիովին համախումբ տվյալներ հավաքելու համակարգ ստեղծելու համար՝ ըստ հանցագործության կատեգորիայի, ատելության դրդապատճառի տեսակի, թիրախային խմբի, հետապնդման և արդյունքի և կամ այդ տվյալները հանրությանը հասանելի դարձնելու համար: Հանձնաժողովը եզրակացնում է, որ այս հանձնարարականը չի իրականացվել:

