Քորթնի Քարդաշյանը թողարկել է կոնֆետներ, որոնք բարելավում են կանանց առողջությունը

Քորթնի Քարդաշյանը ներկայացրել է իր Lemme Purr ապրանքանիշի պրոբիոտի կոնֆետները՝ հարուստ վիտամիններով և հավելումներով:

Արքայախնձորի քաղվածքով և պրոբիոտիկներով հարստացված այս արտադրանքը նպաստում է հեշտոցի առողջությանը և պաշտպանում է միզուղիները վարակներից։ Կոնֆետները չեն պարունակում գլյուտեն և հարուստ են հակաօքսիդանտներով։

«Մեր համայնքը սիրահարվել է թողարկված առաջին կոնֆետներին, ուստի ես անհամբերությամբ սպասում էի դրանց նորովի ներկայացմանը։ Lemme Purr կոնֆետները ամենօրյա ինքնախնամքը վերածում են քաղցր և պարզ արարողակարգի»,- US Magazine-ի հետ զրույցում ասել է Քարդաշյանը:

Տեսանյութեր

Լրահոս