Օլիվիա Ուայլդը կնկարահանվի Պեդրո Պասկալի հետ նոր դրամայում
Դերասանուհի և ռեժիսոր Օլիվիա Ուայլդը միացել է «Behemoth!» ֆիլմի նկարահանումներին, որտեղ գլխավոր դերը կատարելու է Պեդրո Պասկալը: Այս մասին հաղորդում է THR-ը:
Ներքին աղբյուրները ֆիլմը նկարագրում են որպես «սիրո ուղերձ երաժշտությանը և այն ստեղծողներին»։ «Behemoth!»-ը կնկարահանի Թոնի Գիլրոյը։ Նախագծում կնկարահանվեն նաև Դեյվիդ Հարբորը և Եվա Վիկտորը։
Վերջերս Ուայլդը էպիզոդիկ դեր է խաղացել «Կինոստուդիա» սերիալում։ Հաջորդ տարի նա կգլխավորի Գրեգ Արակիի «Ես ուզում եմ սեքսով զբաղվել քեզ հետ» կատակերգությունը։

