Եթե թվարկենք այսօրվա ինֆորմացիոն սկանդալները, միանգամայն պարզ կդառնա, թե ինչ չափերի է հասել կառավարման, արդարադատության և անգամ մարդկային ողջամտության ճգնաժամը մեր երկրում. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուք իր էջում գրում է.
«Եթե անգամ առանց գնահատականներ տալու ու վերաբերմունք դրսևորելու թվարկենք այսօրվա ինֆորմացիոն սկանդալները, միանգամայն պարզ կդառնա, թե ինչ քաոսի, խառնաշփոթի, բեսպրեդելի, սթրեսի մեջ ենք ապրում մենք և ինչ չափերի է հասել կառավարման, արդարադատության և անգամ մարդկային ողջամտության ճգնաժամը մեր երկրում…
-Ընդդիմադիր քաղաքապետին ակնհայտ ապօրինի ու վերևից հրահանգված դատավճռով 6,3 տարվա ազատազրկման են դատապարտում` 2018-ին առաջադրված կեղծ, անհեթեթ, ժամկետանց մեղադրանքով և անգամ բողոքարկելու ժամանակ չեն տալիս ու օդանավակայանում էլ թույլ չեն տալիս, որ իր անչափահաս զավակներին ու տարեց ծնողներին հրաժեշտ տա` կալանավորում են ինչպես մարդասպանի կկալանավորեին…
– Ֆեյսբուքյան անհասցե գրառման համար կալանավորված փաստաբանի կինը, որը ծննդաբերել է ամուսնու կալանավորումից հետո, հայտնվում է ռեանիմացիայում` նրան արհեստական շնչառության սարք են միացնում և միայն դրանից հետո ամուսնու խափանման միջոցը` բազում խնդրանքներից հետո փոխվում է…
-ՀԷՑ-ի սեփականատերը դիմել է ՀԾԿՀ` հոսանքի սակագինն իջեցնելու հայտով, իշխանությունը մերժել է առաջարկը…
-կարգալույծ քահանան փոխել է եկեղեցու փականը, որ օրինական քահանաները մուտք չգործեն եկեղեցի…
-համալսարանից դասախոս են ազատել, որովհետև կին պատգամավորի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, որը գրատախտակին ինչ որ բառեր է գրել` փորձելով բացատրել, թե ինչ է զրպարտությունը և մայրը ռեկտորին հրահանգել է այդ դասախոսին ազատել աշխատանքից…
– ՔՊ ակտիվը սկսել է հաջորդ ֆեյք-պատարագին պատրաստվել: Այս անգամ բոլորին անձամբ ներկա բացակա է անելու կիրակի օրը կարգալույծ խառնակչի առաջ ծունկ չոքած ու նրա քծնալից ճառը հաճույքով ըմբոշխնած ՔՊ առաջնորդը…
Ինձ թվում է՝ գժանոցում ավելի ադեկվատ միջավայր է, քան այսօր Հայաստանում…»:

