Քանի դեռ հայ ազգի մեջ կան Դավիթի նման տղերք, ամեն ինչ չէ, որ կորած է. Միհրան Հակոբյան
Պատմական և քաղաքական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մասիսի համայնքապետ և Նիկոլին իմպիչմենտի ենթարկելու գործընթացի ժամանակավոր վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հերթական անգամ ապացուցեց, որ չի վախենում ո՛չ բռնաճնշումներից, ո՛չ էլ նիկոլական բանտից և պատրաստ է մինչև վերջ գնալ:
Նիկոլական չարիքից հնարավոր է ազատվել միայն Դավիթի նման կամք ցուցաբերող մարդկանց շնորհիվ: Քանի դեռ հայ ազգի մեջ կան Դավիթի նման տղերք, ամեն ինչ չէ, որ կորած է…»:

