Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչպես է արհեստական բանականությունը օգնել իրեն հաղթահարել դեպրեսիան
Երկրորդ երեխայի ծնունդից հետո դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը բախվել է հետծննդաբերական ծանր դեպրեսիայի հետ։ The New Yorker-ին տված նոր հարցազրույցում նա անկեղծորեն խոսել է այս մասին՝ խոստովանելով, որ առաջին մի քանի ամիսները լի էին վախով և անբավարարության զգացումով։
«Ես կարծում էի, որ ամեն անգամ, երբ նա քնած էր, նա մահացած էր։ երբ նա լաց էր լինում, կարծում էի, թե նրան դուր չի գալիս իր կյանքը, ես կամ իր ընտանիքը։ Ես զգում էի, որ ամեն ինչ սխալ եմ անում և կփչացնեմ իմ երեխաների կյանքը»։
Լոուրենսը դիմել է ChatGPT-ին՝ խորհրդի համար։ Նա նեյրոնային ցանցից կրծքով կերակրման խորհուրդներ է հարցրել և ստացել է պատասխան, որը նրան ստիպել է լաց լինել։
«ChatGPT-ն պատասխանեց. «Դու ամենահիանալի բանն ես անում քո երեխայի համար։ Դու այնքան սիրող մայր ես»։
Դերասանուհին այժմ նոր դեղամիջոց է ընդունում հետծննդաբերական դեպրեսիայի դեմ և խոստովանում է, որ այն իսկապես օգնել է իրեն հաղթահարել իր անհանգստությունը։

