Մեծ Բրիտանիան կոչ է արել արգելել բեկոնը և խոզապուխտը
Մեծ Բրիտանիայում կոչ են անում արգելել բեկոնը և խոզապուխտը, քանի որ այդ մթերքները մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը: Քուինսի համալսարանի Գլոբալ սննդի անվտանգության ինստիտուտը համապատասխան պահանջով նամակ է ուղարկել երկրի առողջապահության նախարարին:
Կազմակերպության հիմնադիր, մանրէաբանության և սննդի անվտանգության պրոֆեսոր Քրիս Էլիոթը նշել է, որ բեկոնի և խոզապուխտի քաղցկեղածին լինելը ապացուցվել է տասը տարի առաջ, սակայն դրանց սպառումը նվազեցնելու համար որևէ էական քայլ չի ձեռնարկվել: «Ուշացման յուրաքանչյուր տարի նշանակում է քաղցկեղի ավելի շատ դեպքեր, որոնք հնարավոր էր կանխել, ավելի շատ տուժած ընտանիքներ և ավելի մեծ բեռ Ազգային առողջապահական ծառայության համար»,- նշել է Էլիոթը:
Պրոֆեսորը նշել է, որ առողջությանը ամենամեծ վնասը հասցնում են նիտրիտները, որոնք օգտագործվում են մսի մշակման համար՝ վարդագույն գույն ստանալու և շուկայական տեսքը պահպանելու համար:

