Թուրքիան Մեծ Բրիտանիայից կգնի 20 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է պաշտոնական այցով Անկարա ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են Թուրքիային 20 միավոր եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչ վաճառելու մասին համաձայանագիր:
Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլրդ ստերլինգ (10.7 մլրդ դոլար):
Համաձայնագրի ստորագրումից հետո Էրդողանը հայտնել է, որ հավատում Մեծ Բրիտանիայի հետ հաստատված համագործակցության ռազմարդյունաբերական հեռանկարին, ինչպես նաև այդ ոլորտում նոր համատեղ ծրագրերի իրականացմանմանը:
Նշենք, որ Թուրքիան նախատեսում է ևս 24 միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ գնել Կատարից և Օմանից:

