Վարդան Հարությունյանի ակնհայտ անհամաչափ կալանքը. փաստաբաններն ահազանգում են
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2025 թվականի օգոստոսի 8-ից, ըստ իրավաբանների որակման՝ ապօրինի կալանավորված է, սակայն կալանքի սկիզբ է հանդիսանում օգոստոսի 7-ը: Նշված կալանքը Հակակոռուպցիոն դատարանի կողմից երկարաձգվել է մեկ ամսով` որպես պատճառաբանություն առաջ քաշելով որոշակի վարույթային գործողությունները:
Ակնհայտ է, որ երկու ամիսն առավել քան բավարար է նման մեծ քննչական խմբի կողմից այդ ամենն ապահովելու համար, սակայն Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում՝ լրացուցիչ ժամկետի վերաբերյալ: Հենց այդ տրամաբանությամբ էլ Դատարանը մասնակիորեն բավարարել էր միջնորդությունը` տրամադրելով այդ լրացուցիչ մեկ ամիսը:
Փաստաբանական խումբը հայտնում է, որ ներկայացվել էր գրավոր դիրքորոշում առ այն, որ ցանկացած պահի պատրաստ են մասնակցել ցանկացած վարույթային գործողությունների:
Ի դեպ նման դիրքորոշում ներկայացվել էր օգոստոս ամսին, սեպտեմբեր ամսին և հոկտեմբեր ամսին, սակայն որևէ գործողություն մինչ օրս չի ձեռնարկվել, իսկ Վարդան Հարությունյանը շարունակում է մնալ կալանավորված:
Ըստ փաստաբանների, նկատվում է Դատարաններին մոլորեցնելու մոտեցում, ինչը կալանքի պայմաններում անընդունելի է, հատկապես նաև Սահմանադրական դատարանի վերջին շրջանում ընդունված որոշումների պայմաններում, որում Բարձր դատարանն ամբողջ դատական համակարգին հստակ ազդակ էր փոխանցել կալանքների որպես ծայրահեղ և բացառիկ միջոց հանդիսանալու վերաբերյալ:

