Բաժիններ՝

Քարտային տվյալներ գողացող նոր «ժուլիկներ» են հայտնվել․ փորձագետը զգուշացնում է

Թիրախային նոր ժուլիկներ են հայտնվել․ Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է տեղեկատվության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Օգտագործում են կոտրած հայկական հաշիվներ։ Տեսքից նորմալ հաշիվ է, ու ինչ-որ ներքին, վստահելի, առաջարկներ ունեն՝ նաեւ հայերեն։ Տակը ֆեյքերով մեկնաբանություններ են լցնում, որ էլ ավելի վստահելի լինի։ Լայքերից զգացվում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հետո մարդկանց ուղղորդում են հղումով անցնել, ու վերջում, ինչպես միշտ, քարտային տվյալներ գողանում։ Ամեն դեպքում, ձեզ լավ հավելված առաջարկեմ՝ ZeroScam։ Մեջը տեղադրում եք կասկածելի հղումը։ Կամ նույնիսկ սքրինշոթը, ԱԲ-ն , հատուկ վարժեցված (եթե այդպես կարելի է ասել) ասում է՝ վտանգավո՞ր է, թե՞ կարելի է վստահել։ Հավելվածի հղումն՝ այստեղ»,- գրում է փորձագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031