Բաժիններ՝

Հյու Ջեքմանն առաջին անգամ հանրությանը ներկայացել է սիրեցյալի հետ

Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր սիրեցյալի՝ Սաթոն Ֆոսթերի հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

57-ամյա Հյու Ջեքմանը և 50-ամյա Սաթոն Ֆոսթերը ներկա են գտնվել «Երգը տխուր է հնչում» ֆիլմի պրեմիերային, որտեղ դերասանը խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, AFI կինոփառատոնի ժամանակ։

Նախկինում հոլիվուդյան դերասանն ամուսնացած է եղել Դեբորա-Լի Ֆերնեսի հետ։

2023 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարվեց, որ Հյու Ջեքմանը և Դեբորա-Լի Ֆերնեսը ամուսնալուծվում են 27 տարվա ամուսնությունից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս