«Արթուր Դավթյանին կարելի է շնորհել սկլերոզի կամ ամնեզիայի, երեսպաշտության բացարձակ չեմպիոնի կոչում». Մամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն Արթուր Դավթյանի և ՀՀ նախկին դատախազ Արթուր Դավթյանի լուսանկարները՝ կից գրելով.
«Երկու տարբեր չեմպիոններ
Երեկոյան լրահոսում երևացին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հարցազրույցից վերնագրեր, իսկ առավոտյան կարդում եմ` Արթուր Դավթյան`մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն։ Շնորհավորելով մեր մարզիկին` մյուս Արթուր Դավթյանին էլ կարելի է շնորհել սկլերոզի կամ ամնեզիայի, երեսպաշտության բացարձակ չեմպիոնի կոչում։
Հիշեցնեմ, որ վերոհիշյալ անձնավորությունը հետին թվով Նիկոլ Փաշինյանին կալանավորելու անպտուղ ցանկության փոխարեն` պիտի հետին թվով իմ դեմ կարված քրեական գործի ողջ դատախազական ուղեկցումը չաներ, պիտի ապօրինաբար կալանք չպահանջեր, պիտի շինծու մեղադրական եզրակացությունը չհաստատեր, իսկ այդքանից հետո պիտի ուղղակի սպասեր իր բաժին պատասխանատվությունը կրելուն։
Դա կլիներ ավելի ռեալ ու անկեղծ, քան Նիկոլ Փաշինյանին դուր գալու կամ ծառայություն մատուցելու համար ապօրինություններ կատարելը, իսկ այսօր արդար ու հայրենասեր խաղալը»։

