
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ն նախագահին կներկայացնի Ուկրաինայի հարցով ծրագիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կներկայացնի Ուկրաինայում հակամարտության դադարեցման ծրագիր։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս լուրը հաստատել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփի կողմից նախկինում հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ նրա և Ռյուտեի հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 16:00-ին և տեղի կունենա փակ դռների հետևում։
«Ռյուտեն մտադիր է նախագահ Թրամփին ներկայացնել 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր։ Եվրոպայի և Ուկրաինայի կողմից մշակված ծրագիրը հրադադարի կոչ է անում՝ հիմնվելով ներկայիս առաջնագծի վրա», – նշել է մամուլի ծառայությունը։