Բաժիններ՝

ՌԴ-ում հաստատել են, որ WhatsApp-ի և Telegram-ի աշխատանքը շարունակում է մասամբ արգելափակված մնալ

«Ռոսկոմնադզոր»-ը շարունակում է մասամբ արգելափակված թողնել WhatsApp և Telegram մեսենջերների աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հանցագործների դեմ պայքարի համար, իրավապահ մարմինների հաղորդագրությունների համաձայն, միջոցներ են ձեռնարկվում արտասահմանյան մեսենջերների գործունեությունը մասնակիորեն սահմանափակելու համար, – ասվում է հաղորդագրության մեջ։ – Իրավապահ մարմինների և քաղաքացիների բազմաթիվ բողոքների համաձայն՝ Telegram և WhatsApp արտասահմանյան մեսենջերները դարձել են խաբեության և փող շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու համար օգտագործվող հիմնական ծառայությունները»։

Ըստ գերատեսչության՝ մեսենջերների սեփականատերերն անտեսել են հակազդեցության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ բազմիցս ներկայացված հարցումները։

«Ռոսկոմնադզոր»-ը (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) օգոստոսի 13-ից մասամբ սահմանափակում է Telegram-ի և WhatsApp-ի զանգերը՝ համաձայն իրավապահ մարմինների՝ հանցավոր գործունեության դեմ պայքարի առաջարկությունների։ Հոկտեմբերի 21-ին, մեկնաբանելով լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, որ նշված մեսենջերներում ձայնային զանգերը վերականգնվել են, «Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է, որ սահմանափակումները չի վերացրել։

Հոկտեմբերի 22-ին «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Օլեգ Տերլյակովը հայտնել է, որ WhatsApp-ում և Telegram-ում ձայնային զանգերի արգելափակման շնորհիվ վերջին մեկ ամսվա ընթացքում խարդախների զանգերը կրճատվել են 40%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս