
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային, գազատարների ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան Գ-1 և Սիլիկյան թաղամասերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Արմավիրի մարզի Հայթաղ, Գեղակերտ, Առատաշեն, Ակնալիճ, Արշալույս, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: