Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները. Ասադով

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, կարելի է ասել, պատրաստ է, մնացել են վերջին նրբությունները, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովում ունեցած ելույթում Ասադովն ասել է, երբ ժամանակը գա, այն կստորագրվի՝ առանց հստակեցնելու, թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը:

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը: Դրա ստորագրման համար Բաքուն շարունակում է նախապայման դնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ այդ նախապայմանը չի կատարի, և որ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031