Լատվիական ընկերությունները հետաքրքրված են «Զանգեզուրի միջանցքը» մինչև Բալթիկ ծովի նավահանգիստներ ընդլայնելով. Ադրբեջանում Լատվիայի դեսպան

«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Արևելքի և Եվրոպայի միջև տարանցիկ և լոգիստիկ կապերի զարգացման համար, հայտարարել է Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույան հաղորդում է Report-ին։

Դիվանագետի խոսքով՝ Լատվիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում դրական զարգացումները և աջակցում է Վաշինգտոնի համաձայնագրի ստորագրմանը։

««Զանգեզուրի միջանցքը» հսկայական դեր է խաղում Արևելքից Եվրոպա և հակառակը տարանցիկ և լոգիստիկ փոխադրումների զարգացման գործում։ Սա մեծ նվաճում կլինի։ Մեր ընկերությունները նաև քննարկում են դեպի Բալթիկ ծովի նավահանգիստներ երթուղու ընդլայնումը։ Չնայած դեռևս կոնկրետ նախագծեր չկան, այս նախաձեռնության մասշտաբները տպավորիչ են», – նշել է Սկույան։

«Սա միայն առաջին քայլն է, բայց մենք արդեն մտածում ենք, թե ինչպես ընդլայնել մեր համագործակցությունը։ Ցավոք, դեռևս չեմ կարող որևէ կոնկրետ նախագիծ նշել, բայց վստահ եմ, որ այս ընդլայնումը օգուտ կբերի և՛ Լատվիային, և՛ մյուս Բալթյան երկրներին», – ընդգծել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս