Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կոնֆիդենցիալ հանդիպում է խնդրել իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը բավարարեց միջնորդությունը, և հայտարարել կարճատև ընդմիջում, ինչից հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարել է իր փաստաբանից հրաժարվելու մասին։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը փաստաբանից հրաժարվել է, քանի որ գոհ չէ դատավարության ընդհանուր ընթացքից»։

Միջնորդության քննարկման ժամանակ՝ գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը նշել է, որ մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել փաստաբանից

Տեսանյութեր

Լրահոս