
Արմավիրում կասեցվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. «չեբուրեկի» արտադրատեսակի նմուշը չի համապատասխանել սահմանված պահանջներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ֆռանչֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի (քաղաք Արմավիր, Հանրապետության 14) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ արտադրատեսակներից մեկի արտադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Որոշման հիմքը լաբորատոր փորձաքննությամբ արձանագրված խախտումն է. «չեբուրեկի կիսապատրաստվածք տավարի մսով» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Ամրագրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: