Բաժիններ՝

Մենք հույս ունենք, որ Տորեսը և Ռաֆինյան կկարողանան խաղալ «Էլ Կլասիկոյում». Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը համառոտ խոսել է թիմի կադրային իրավիճակի մասին։ Գերմանացի մասնագետի խոսքով՝ նա հույս ունի, որ Ռաֆինյան և Ֆերան Տորեսը կվերադառնան խաղադաշտ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք «Էլ Կլասիկոյին»։

«Մենք հույս ունենք, որ Տորեսը և Ռաֆինյան կկարողանան խաղալ «Էլ Կլասիկոյում»։ Երբ Տորեսը վերադարձավ հավաքականից, մենք նկատեցինք, որ իրավիճակը մի փոքր բարդ է։ Դա կրիտիկական չէ, բայց մենք չէինք կարող որևէ ռիսկի դիմել։ «Ռեալի» դեմ խաղից առաջ Ֆերանը լրացուցիչ հետազոտություններ կանցնի, և մենք կտեսնենք, թե ինչպես կընթանա նրա վերականգնումը։ Այժմ կարևոր է պաշտպանել խաղացողներին», -լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» -«Բարսելոնա» հանդիպումը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 19:15-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս