
Բայդենն ավարտել է քաղցկեղի բուժումը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 20-ին ավարտել է քաղցկեղի ճառագայթային թերապիան. այս մասին հայտնել է CBS-ը՝ հղում անելով նախկին նախագահի մամուլի խոսնակ Քելի Սկալիին։
CBS-ի փոխանցմամբ՝ 82-ամյա քաղաքական գործիչը բուժում էր ստանում Ֆիլադելֆիայի քաղցկեղի կենտրոնում։
«Այնուամենայնիվ, սա չի նշանակում նրա բուժման ավարտ»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ ներկայումս պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախկին առաջնորդը կարիք կունենա որևէ հետագա բուժման։
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին հայտնի դարձավ, որ Բայդենի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։