Նախագահ Թրամփն իր անունն է տվել այս նախագծին. TRIPP-ն անպայման կիրականացվի. Ալիև

TRIPP նախագիծն անպայման կիրականացվի․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչպես գիտեք, օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի նվաճումներից մեկը TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագիծն էր։ Նախագահ Թրամփն իր անունն է տվել այս նախագծին, ինչը, բնականաբար, ենթադրում է, որ այն անպայման կիրականացվի։ Սա Միջին միջանցքի երկայնքով բացում է ևս մեկ երթուղի։ Ավանդական երթուղուց բացի՝ ի հայտ է գալիս ևս մեկը՝ Զանգեզուրի միջով, 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։ Հետևաբար, Ասիայից դեպի Եվրոպա և հետ մեր երկրների միջով բեռնափոխադրումների ծավալն ինքնին աճի ներուժ ունի, բայց նաև կունենա ավելի մեծ ներուժ ընդունման և առաքման համար», – նշել է Ադրբեջանի ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս