
Վարդապետյանը մասնակցել է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհրդի 35-րդ նիստին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին, հայտնում են գերատեսչությունից։
Նիստին Վարդապետյանը մասնակցել է առցանց ձևաչափով։ Այն տեղի էր ունենում Տաջիկստանի Հանրապետությունում։
Հիշեցնենք, որ համակարգող խորհրդի 34-րդ նիստն անցկացվել էր Երևանում, 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։
Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այդ օրը Վարդապետյանին պարգևատրել էր «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով։