Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու Թրամփի այցը Բուդապեշտ

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Վաշինգտոն՝ նախապատրաստելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Բուդապեշտ, որտեղ վերջինս պլանավորում է շուտով հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իր այցի մասին Սիյարտոն գրել է Facebook-ում:

«Դժվարին օրեր են սկսվում», – նշել է Սիյարտոն՝ գրառմանը կցելով լուսանկարներ Վաշինգտոնի օդանավակայանից, որտեղ նրան դիմավորել են ամերիկացի պաշտոնյաները:

Սիյարտոն հոկտեմբերի 20-ին հայտարարել է Վաշինգտոն կատարելիք իր այցի մասին՝ ակնարկելով, որ այնտեղ է մեկնում Թրամփի այցի նախապատրաստման համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Հունգարիան շատ մեծ նշանակություն է տալիս ոչ միայն առաջիկա ռուս-ամերիկյան գագաթնաժողովին, որը կարող է կարևոր քայլ լինել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ճանապարհին, այլև ամերիկա-հունգարական բանակցություններին՝ մտադրվելով դրանք կենտրոնացնել տնտեսության հարցերի վրա: Բուդապեշտը, մասնավորապես, շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի վերականգնման հարցում, որը չի երկարաձգվել Ջո Բայդենի վարչակազմի կողմից։

Հոկտեմբերի 16-ին Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ իրենք պայմանավորվել են շուտով հանդիպել Բուդապեշտում։

Տեսանյութեր

Լրահոս