
Լեհաստանի արտգործնախարարը Պուտինին սպшռնшցել է Հաագայի դատարանով

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Պուտինին սպառնացել է Հաագայի դատարանով, գրում է TVP World-ը:
«Ես չեմ կարող երաշխավորել, որ լեհական անկախ դատարանը չի պահանջի Միջազգային քրեական դատարանի օրդերի կատարումը», – ասոլ է Սիկորսկին՝ մեկնաբանելով Պուտինի Լեհաստանի վրայով հնարավոր թռիչքը։
Բուլղարիան վերջերս հայտարարեց Պուտինի երկրի վրայով թռիչքի համար օդային միջանցք տրամադրելու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի խնդրանքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու պատճառով։