Սեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները, «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։49-ին, մարվել՝ 10։01-ին: Աայրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակ և երկու նստատեղ ․տուժածներ չկան։

Տեսանյութեր

Լրահոս